Armenian (Հայերեն)English (United Kingdom)

Frequently Asked Questions

Ի՞նչ է CIS-ը:

CIS-Council of International Studies: Միջազգային Կրթական Խորհուրդ

CIS-ը պաշտոնական տեղեկատվական հաստատություն է ՀՀ-ում, որը համագործակցում է աշխարհի գրեթե բոլոր կրթական հաստատությունների հետ: CIS-ի միջոցով յուրաքանչյուր ոք կարող է մանրամասն տեղեկություններ ստանալ իրեն հետաքրքրող կրթական հաստատության վերաբերյալ, ինչպես նաև դիմել տվյալ հաստատությունում սովորելու համար:

Ի՞նչ ծրագրեր կան արտասահմանում:

Երկու շաբաթ տևողությունից սկսվող լեզվի դասերից մինչև ասպիրանտուրա, ներառյալ ամառային ճամբարներ և մասնագիտական սեմինարներ:

Ո՞ր երկրներում կարող ենք սովորել:

CIS-ի համագործակից երկրների ցանկը ներառում է աշխարհի բոլոր երկրները, ուստի երկրի ընտրությունը կախված է դիմորդից: CIS-ը նաև ունի խորհրդատվական ծառայություն, որը դիմորդին ապահովում է երկրի ընտրության ստույգ խորհրդատվությամբ` օրինակ անգլերենը կարելի է սովորել անգլիախոս որևէ երկրում` առավելապես Անգլիայում, և ամենևին կարիք չկա անգլերեն սովորելու համար գնալ Ֆրանսիա: Ձեզ հետաքրքրող դասընթացի երկրի ընտրության հետ կապված հարցերը կարող եք քննարկել CIS-ի մասնագետների հետ:

Ինչպե՞ս դիմել CIS-ին:

Գրեք մեզ Ձեզ հետաքրքրող ծրագրի մասին կամ զանգահարեք, այնուհետև համապատասխան մասնագետի օգնությամբ կարող եք դիմել Ձեր ցանկանցած ծրագրին: Մեր կոնտակտներն են`

Կրթաթոշակ տրամադրու՞մ եք:

Աշխարհում գոյություն ունեցող գրեթէ բոլոր կրթաթոշակային ֆոնդերը կրթաթոշակներ են տրամադրում որոշակի պայմանների առկայության դեպքում: Կրթաթոշակները հիմնականում տրամադրվում են հաշվի առնելով դիմորդի ազգությունը/քաղաքացիությունը, կրթության մեջ ունեցած առաջադիմությունը և դիմորդի` տվյալ կրթական ծրագրին դիմելու նպատակը: Կրթաթոշակ տրամադրող պետական կամ ոչ պետական, բարեգործական կամ առևտրային յուրաքանչյուր կազմակերպություն կրթաթոշակ է տրամադրում` ակնկալելով ապագայում դիմորդի ներգրավումը համապատասխան օղակներում կամ տրամադրվող կրթաթոշակի ետվերադարձը:

Ինչպիսին էլ լինեն կրթաթոշակ տրամադրելու նախապայմանները ցանկացած, կրթաթոշակ տրամադրվում է տվյալ կրթական հաստատություն ընդունվելուց հետո և հենց այս խնդրում CIS-ը կարող է լինել օգտակար օգնական: CIS-ի օգնությամբ կրթական հաստատություն ընտրելուց և ընդունվելուց հետո Դուք հնարավորություն կունենաք դիմելու և ձեռք բերելու համապատասխան կրթաթոշակ:

Եթե ցանկանում եք սովորել ինչ-որ կրթական հաստատությունում և ունեք կրթաթոշակի կարիք` ուղարկեք հետևյալը`

Կրթական ծրագրի անվանումը

Կրթական հաստատություն/ների անվանումը

Նպատակի շարադրություն` նշելով ինչ տեսակի կրթաթոշակ եք նախընտրում և կրթաթոշակի չափը:

Արտասահմանում աշխատելու իրավունք ունե՞մ:

Աշխարհի գրեթե բոլոր երկրների էմիգրացիոն օրենքները իրավունք են ընձեռում արտասահմանցի ուսանողներին աշխատելու (կես կամ լրիվ դրույքով), ուստի համապատասխան կրթական ծրագիր ընտրելով դիմորդը ձեռք է բերում նաև աշխատանքային իրավունք տվյալ երկրում:

 

Ինչպե՞ս ստանալ համապատասխան երկրի մուտքի արտոնագիր (visa):

Ցանկացած կրթական հաստատություն դիմելուն զուգահեռ CIS-ի համապատասխան մասնագետը տվյալ կրթական հաստատությունից և դիմորդից պահանջում է որոշակի փաստաթղթեր, այնուհետև այդ բոլոր փաստաթղթերը համալրվում են CIS-ի կողմից տրվող որոշակի փաստաթղթերվ և ամբողջական փաթեթը ներկայացվում է տվյալ երկրի հյուպատոսական ծառայությանը, որտեղից էլ դիմորդը ստանում է համապատասխան մուտքի արտոնագիրը (visa):

Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ:

Փաստաթղթերի ցանկը կախված է նախընտրած երկրից և ուսումնական ծրագրից, սակայն այդ ցանկում հիմնական կրկնվող փաստաթղթերն են`

Անձնագիր

Լուսանկար

Կրթության հետ կապված փաստաթղթեր

Ֆինանսական միջոցների հետ կապված փաստաթղթեր:

Ի՞նչ արժե փաստաթղթերի ձևակերպումը:

Համապատասխան կրթական ծրագրի և երկրի վերաբերյալ վերջնական որոշում կայացնելուց հետո դիմորդի և CIS-ի միջև կնքվում է ծառայությունների կատարման պայմանագիր, և ըստ այդ պայմանագրի դիմորդից գանձվում է 100.000 ՀՀ դրամ:

Որքա՞ն ժամանակ է տևում փաստաթղթերի ձևակերպումը:

Ցանկցած ծրագրի դիմելուց առաջ անհրաժեշտ է տեղեկանալ տվյալ ծրագրին դիմելու վերջնաժամկետներին և հաշվի առնել, որ փաստաթղերի ձևակերպումը ներառյալ մուտքի արտոնագրի ձեռքբերումը հիմնականում տևում է մեկից երեք ամիս

Ե՞րբ դիմել:

Մեր աշխատանքային օրերն են`

Երկուշաբթի 10:00 ից 18:00

Երեքշաբթի   10:00 ից 18:00

Չորեքշաբթի 10:00 ից 18:00

Հինգշաբթի    10:00 ից 18:00

Ուրբաթ          10:00 ից 18:00

Շաբաթ           11:00 ից 15:00

 

Կրթական ծրագրերին դիմելու ժամկետները կախված են կրթական ծրագրերի մեկնարկի օրերից: Կրթական ծրագրեին դիմելու վերջնաժամկետները սահմանվում են տվյալ կրթական հաստատությունների կողմից, որոնց մասին ստույգ տեղեկատվություն կարող եք ստանալ CIS-ի համապատասխան մասնագետից կամ տվյալ կրթական հաստատությունից:

Որտե՞ղ ապրել` ընտանիք, հանրակացարան, առանձին տուն:

Ցանկությունը դիմորդինն է: Դիմորդը, առաջին անգամ հայտնվելով օտար երկրում, կարող է կարիք ունենալ լեզվի ադապտացման, մշակույթների/ ավանդույթների ուսումնասիրության, և այդ ամենի արդյունավետության համար խորհուրդ է տրվում որոշակի ժամանակահատված ապրել տեղական ընտանիքներում:

Եթե դիմորդի տարիքը ցածր է 18-ից, ապա դիմորդը պարտավոր է ապրել ընտանիքում կամ տվյալ կրթական հաստատության կողմից նախատեսված հատուկ կացարանում:

 

There are no translations available.

Անգլերենի դասեր Լոնդոնում+Փարիզ

London Courses_ENG

Իտալերենի Դասընթացներ

courses of Italian